09:03 | 01.06.16 | Նորություններ | 2833
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարում է, որ տեղի ունեցած վթարային խափանումներից հետո համացանցի ծառայությունը վերականգնվել է:
Ընկերությունը հայցում է բոլոր բաժանորդների ներողամտությունը անհնարմարություն պատճառելու համար:
Ընկերությունում նշել են, որ խնդիրը կապված էր սահմանում մալուխի վնասման հետ:
«Թեեւ մենք չենք կարող երաշխավորել, որ նման վթարներ չեն կրկնվելու, սակայն կարող ենք վստահեցնել, որ ծառայության նման խափանումների առաջացման դեպքում անհապաղ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Ղարաբաղ Տելեկոմի թիմը շուրջօրյա աշխատանք է կատարում տեխնիկական մարտահրավերների պայմաններում ընկերության ծառայությունները բարձրակարգ որակով ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում: