Նախագծի մասին

Մեդիամաքս մեդիա-ընկերության Itel.am նախագիծը գործարկվել է 2009թ. մարտին` որպես հեռահաղորդակցության, ինտերնետի, ՏՏ եւ նորարարությունների ոլորտների ինտերակտիվ լուսաբանման ու քննարկումների հարթակ:

Itel.am-ը պատմում է հայկական ՏՏ էկոհամակարգի մասին՝ լրահոսի, հեղինակային նյութերի եւ հարցազրույցների միջոցով:

Itel.am-ը իրականացրել է մի շարք նախագծեր՝ «Ամենանորաձեւ ՏՏ գրասենյակները», «IT պատանիներ», «Տեխնոլոգիաները եւ կանայք», «ՏեխնոԱմիս»:

2022 թվականին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լսարանի ճանաչում եւ թվային աջակցություն» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ, iTel.am-ի դիզայնը եւ ծրագրային մասը թարմացել են՝ շեշտը դնելով հատուկ նախագծերի, հեղինակային նյութերի վրա։ Կայքում նաեւ ավելացել է ՏՏ ոլորտում թափուր հաստիքների հայտարարությունների բաժին։