14:04 | 30.05.16 | Նորություններ | 2279
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Seedstars World-ի հետ համատեղ հայտարարում է «Seedstars Երեւան» ստարտափների մրցույթի մասնակցության հայտերի-ընդունման մասին:
Գրանցվել կարելի է այստեղ՝ մուտքագրելով ssw_yerevan_2016 կոդը: Վերջնաժամկետը հունիսի 19-ն է:
Լավագույն 10 ստարտափերը կմասնակցեն Seedstars Երեւան ստարտափների տեղական փուլին, որը տեղի կունենա հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:
Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին: Համաշխարհային մրցույթի հաղթողը կստանա մինչեւ $500 հազ. ֆինանսավորում:
Մրցույթի տեղական փուլի կազմակերպման հովանավորներն են ԲեթԿոնստրակտ ընկերությունը եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։
Նշենք, որ Seedstars Yerevan-ի 2013թ. հաղթող SoloLearn-ը, որը ՄԻԿ աքսելերացիայի ստարտափներից է, նույն տարում ընդգրկվել էր Seedstars World-ի լավագույն եռյակի մեջ: 2015թ. էլ հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվել էր Seedstars World-ի լավագույն տասնյակում:
Seedstars World-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալիզ դե Տունակի հետ մեր զրույցը հասանելի է այստեղ: