Հայաստանում 5G ցանցի զարգացումը միայն նոր սերնդի կապի տեխնոլոգիայի ներդրում չէ. այն փոխում է մարդկանց առօրյա թվային փորձառությունը՝ հեռավար աշխատանք, ուղիղ հեռարձակում, վիդեոզանգեր եւ իրական ժամանակում (live) խաղեր , միաժամանակ հիմք ստեղծելով ապագայի խելացի ենթակառուցվածքների համար։
Itel.am-ի նոր շարքում բացահայտում ենք ու ներկայացնում ոչ միայն Ucom-ի ձեռքբերումները, այլեւ դրանց հետեւում կանգնած թիմերին, նրանց մտածելակերպը, աշխատանքային մշակույթն ու այն գործընթացները, որոնք հաճախ մնում են տեսադաշտից դուրս, բայց իրականում ձեւավորում են արդյունքը։
Շարքի այս մասում զրուցել ենք Մասսայական սեգմենտի շարժական կապի մարքեթինգի բաժնի ղեկավար Դիանա Գեւորգյանի եւ Բջջային ցանցի վարչության ղեկավար Արմեն Այվազյանի հետ։
5G կապը միայն տվյալների մասին չէ
Դիանա Գեւորգյանի խոսքով՝ 5G-ի ներդրումը Ucom-ում տեւել է շուրջ մեկ տարի։ Նախագծի առանցքային մասը իրականացվել է տեխնիկական թիմի կողմից՝ լայնածավալ, համակարգված եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ։ Միաժամանակ գործընթացում ներգրավված են եղել գրեթե բոլոր ստորաբաժանումները՝ յուրաքանչյուրն իր գործառույթի եւ պատասխանատվության շրջանակում։
Դիանա Գեւորգյանը
photo © Մեդիամաքս
«Թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ այսօր Ucom-ը Հայաստանում ունի ամենալայն 5G ծածկույթը, եւ երկրի բնակչության 94.6%-ը արդեն հնարավորություն ունի օգտվելու 5G ցանցի առավելություններից։ 5G-ն, սակայն, միայն ավելի արագ ինտերնետ չէ։ Այն առաջին հերթին կապի նոր որակ է՝ բարձր արագություն, ավելի կայուն եւ հուսալի կապ, ինչպես նաեւ նորարարական ու ինդուստրիալ լուծումների հիմք։ Օգտատերը տարբերությունն առաջին հերթին զգում է ամենօրյա գործողություններում։ Եթե նախկինում կայք բացելիս կամ հավելված օգտագործելիս նույնիսկ մի քանի վայրկյան սպասելը սովորական էր, ապա 5G-ի դեպքում այդ ուշացումները զգալիորեն նվազում են:
Այսօր արդեն հնարավոր է առանց ընդհատումների դիտել նույնիսկ 4K տեսանյութեր։ Վիդեոզանգերի դեպքում էլ, եթե նախկինում մարդիկ հաճախ ստիպված էին անջատել տեսախցիկը, որպեսզի կապը չխափանվի, ապա 5G-ի դեպքում դրա անհրաժեշտությունը չկա», - նշում է Դիանան:
Յուրաքանչյուր վայրկյանի արժեքն ու Ookla-ի մրցանակը5G-ի առավելություններն առավել ակնհայտ են դառնում այն սցենարներում, որտեղ յուրաքանչյուր վայրկյանը կարեւոր է։ Դիանա Գեւորգյանը որպես օրինակ նշում է սպորտային սթրիմինգը եւ օնլայն խաղերը.
«Ֆուտբոլային խաղ դիտելիս մեկ պահի ուշացումը կարող է նշանակել բաց թողած գոլային պահ։ Նույնը վերաբերվում է խաղերին․ անգամ փոքր խափանումը կամ ուշացումը կարող է ամբողջությամբ փոխել դրանց ընթացքը»:
Ucom-ը վերջերս Ookla-ի կողմից արժանացել է միանգամից մի քանի մրցանակների՝ ներառյալ «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ», «Հայաստանում լավագույն շարժական ցանց» եւ «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» անվանակարգերում։
Դիանա Գեւորգյանը
photo © Մեդիամաքս
«Այս մրցանակները ոչ միայն գնահատական են կատարված աշխատանքի, այլեւ՝ պատասխանատվություն։ Բաժանորդի համար մրցանակը ինքնին շատ բան չի նշանակում։ Նրան հետաքրքրում է իր առօրյա փորձառությունը։ Ամենակարեւոր գնահատականը շարունակում է մնալ բաժանորդի իրական փորձառությունն ու նրա առօրյա օգտագործման ընթացքում ստացած տպավորությունը։ Ի վերջո, տեխնոլոգիայի արժեքը որոշվում է ոչ թե միայն մրցանակներով, այլ նրանով, թե որքան հարմարավետ, արագ եւ կայուն փորձառություն է այն ապահովում մարդկանց համար։», - ասում է Դիանան։
«Ookla-ն գնահատել է ոչ միայն արագությունը, այլ ամբողջ ճանապարհորդության որակը՝ ներբեռնման եւ վերբեռնման արագություն, latency, կապի կայունություն եւ խաղային փորձառություն (Game Score)։ Ամենակարեւորն այն է , որ այս արդյունքները հիմնված են բաժանորդների իրական օգտագործման տվյալների վրա»,- բացատրում է Բջջային ցանցի վարչության ղեկավար Արմեն Այվազյանը։
Հայաստանի լեռնային ռելիեֆը՝ մարտահրավեր եւ առավելությունՀայաստանի աշխարհագրությունը 5G ցանցի կառուցման համար եղել է թե՛ առավելություն, թե՛ լուրջ տեխնիկական մարտահրավեր։
Արմեն Այվազյանը
photo © Մեդիամաքս
«Լեռնային տեղանքը բարդացնում է ռադիոազդանշանի տարածումը, իսկ որոշ դեպքերում անհնար է դարձնում պայքարել ալիքի հեռու ներթափանցման դեմ, ինչն առաջացնում է լրացուցիչ խնդիրներ։ Սրանք լուծվում են ցանցի խելացի նախագծմամբ: 4G ցանցի նախկին փորձը զգալիորեն օգնել է արագացնել 5G-ի ներդրումը, քանի որ հիմնական խնդիրներն արդեն ուսումնասիրված էին», - պատմում է Արմեն Այվազյանը։
5G-ի «սիրտը» եւ ապագայի հնարավորությունները«Տեխնոլոգիաները, որոնք ապահովում են 5G-ի հիմնական արդյունավետությունը, beamforming-ն ու massive MIMO-ն են։ Պատկերացրեք՝ ունեք հին խողովակ, որի թողունակությունը սահմանափակ է։ 5G-ն նույն խողովակով եկող ջուրը սկսում է օգտագործել կաթիլային համակարգի նման՝ ավելի խելացի, քիչ կորուստներով եւ շատ ավելի նպատակային։ Արդյունքում նույն ռեսուրսով ստանում եք ավելի մեծ արդյունավետություն», - նշում է Արմեն Այվազյանը։
Թեեւ այսօր 5G-ի առավելությունները հիմնականում զգում են անհատ օգտատերերը, տեխնոլոգիայի ամենամեծ ազդեցությունը, ըստ մասնագետների, դեռ առջեւում է։
Արմեն Այվազյանի խոսքով՝ առաջիկա տարիներին ավելի մեծ դեր կխաղան այն տեխնոլոգիաները, որոնք թույլ կտան նվազեցնել ուշացումները, բարձրացնել արագությունն ու միաժամանակ միացնել ավելի մեծ թվով սարքեր։
Ստանալ առավելագույնը 5G-ից5G-ի ամբողջ ներուժից օգտվելու համար պետք է համընկնեն երեք հիմնական պայմաններ՝ ցանցը, սարքը եւ ճիշտ միջավայրը։
«Սարք գնելիս պետք է ուշադրություն դարձնել արտադրողի նշած տեխնիկական հնարավորություններին», - խորհուրդ է տալիս Արմեն Այվազյանը։
Դիանա Գեւորգյանն էլ նշում է, որ Ucom-ը ակտիվորեն խթանում է 4G-ից 5G անցումը՝ ընդլայնելով 5G սմարթֆոնների հասանելիությունը, որպեսզի ավելի շատ բաժանորդներ կարողանան լիարժեք օգտվել նոր սերնդի ցանցի հնարավորություններից եւ ունենալ ավելի արագ, հարմարավետ ու որակյալ թվային փորձառություն։
Ընթերցեք նաեւ` Ucom զրույցներ․ Առաջինը լինելու պատասխանատվությունն ու ճանապարհը․ Ռալֆ Յիրիկյան
Ucom զրույցներ. աշխատանքային մշակույթն ու տաղանդների ներգրավումը
Ucom զրույցներ. ամբողջ թվային կյանքը՝ մեկ էկոհամակարգումՆունե Գրիգորյան Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի