14:02 | 31.05.16 | Նորություններ | 5279

Beeline-ի աջակցությամբ կայացել է Հայկական PR մրցանակաբաշխությունը

Beeline-ը եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը պարգեւատրել են առաջին Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին:

«Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` ես իմ սեփական փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կայացնել ճիշտ որոշումներ եւ օգտագործել հաղորդակցության ճիշտ մոդելներ: Հանրային կապերի գրագետ մասնագետներն անհրաժեշտ են ցանկացած բիզնեսում կամ հասարակական գործիչի համար, եւ ես շատ ուրախ եմ, որ հենց Beeline-ը ոչ միայն աջակցում է այս ոլորտին, այլ նաեւ հիմնել է ազգային մրցանակ, որի հաղթողներին մենք այսօր պարգեւատրում ենք: Շնորհավորում եմ Առաջին հայկական PR մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրներին ու հաղթողներին եւ մաղթում հետագա մասնագիտական հաջողություններ եւ նվաճումներ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Մրցանակակիրները յուրաքանչյուր անվանակարգում ընտրվել են հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

2016թ. մրցանակաբաշխությունը ներառել է տասներեք անվանակարգ. «Տարվա մամուլի քարտուղար», «Տարվա PR իրադարձություն», «Տարվա իմիջային PR», «Տարվա հրապարակային գործիչ», «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա մշակութային PR», «Տարվա ֆինանսական PR», «Տարվա ԶԼՄ», «Տարվա ճգնաժամային կառավարում», «Տարվա PR նախաձեռնություն», «Հայաստանի բարեկամ», «Հայկական բրենդ», «Հատուկ մրցանակ»: Հանձնվել են նաեւ մի շարք հատուկ մրցանակներ PR ոլորտի զարգացման համար:

Հայկական PR մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի եւ Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաեւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը: