11:13 | 28.04.16 | Նորություններ | 4495

Ընդլայնվել են My Beeline Armenia հավելվածի հնարավորությունները

Beeline-ը հայտարարում է My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունների ընդլայնման եւ eShop օնլայն խանութի գործարկման մասին:

Հավելվածի ընդլայնված գործառնությունները հնարավորություն են տալիս ստանալ տեղեկատվություն զանգերի, SMS-հաղորդագրությունների եւ ինտերնետ տրաֆիկի վերաբերյալ հենց հավելվածում կամ բաժանորդի էլեկտրոնային փոստին: Իսկ eShop օնլայն խանութը հնարավորություն է տալիս կատարել պատվերներ անմիջապես հավելվածի միջոցով առանց տանից դուրս գալու:

«Հավելվածի նոր տարբերակը դարձրել ենք ավելի հարմարավետ՝ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ ցանկությունները ինտերֆեյսի դիզայնի հետ կապված: Մենք նաեւ ավելացրել ենք զանգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն եւ գործակել ենք eShop նոր նախագիծը, որի օգնությամբ հնարավոր է կատարել օնլայն պատվերներ եւ անվճար առաքման միջոցով ստանալ SIM-քարտ, սմարթֆոն կամ ինտերնետ սակագնային փաթեթով մոդեմ: Հաճախորդները կարող են նաեւ օնլայն հայտ բացել եւ տեղափոխել իրենց հեռախոսահամարը մեր ցանց։ Սակայն նորացված տարբերակի առավելություններն այսքանով չեն սահմանափակվում: Հավելվածի օգտագործումը մեր բաժանորդների շրջանում խթանելու նպատակով մենք իրականացնում ենք ակցիա, որը հնարավորություն է տալիս հաճախորդին «Մեգա» բջջային ինտերնետի ծառայությունների փաթեթներից որեւէ մեկին միանալով ստանալ ինտերնետի կրկնակի ծավալ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հավելվածն աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Այն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում: