08:49 | 28.04.16 | Նորություններ | 1555

Spyur.am-ի քարտեզում ավելացել է «Երթուղի» կոճակը

Spyur.am-ը գործարկել է նոր գործառույթ, որի օգնությամբ կարելի է որոշել ցանկացած կազմակերպություն տանող ամենակարճ ավտո- կամ հետիոտնային ճանապարհը:

Ընկերությունում նշել են, որ ճանապարհը կարելի է որոշել Google Maps քարտեզի միջոցով հետեւյալ կերպ՝

- Եթե կազմակերպության էջն այցելել եք սմարթֆոնից կամ պլանշետից, ապա քարտեզի վրա անհրաժեշտ է սեղմել «Երթուղի» կոճակը, որի արդյունքում Google Maps քարտեզի վրա կցուցադրվի տվյալ կազմակերպություն տանող ամենակարճ ճանապարհը:

- Եթե կազմակերպության էջն այցելել եք համակարգչից, ապա քարտեզի վրա «Երթուղի» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է նաեւ քարտեզում նշել ձեր դիրքը (տեքստով կամ մկնիկով), ինչից հետո Google Maps քարտեզի վրա կցուցադրվի տվյալ կազմակերպություն տանող ամենակարճ ճանապարհը:

Եթե կազմակերպությունն ունի 1-ից ավելի հասցե, «Երթուղի» կոճակը քարտեզի վրա կհայտնվի անհրաժեշտ հասցեի «Քարտեզ» կոճակը սեղմելուց հետո: