16:22 | 20.11.15 | Նորություններ | 3854

Beeline-ն ակցիա է գործարկել «Երկվորյակներ+» ծառայության բաժանորդների համար

Beeline-ն ակցիա է անցկացնում «Երկվորյակներ+» նոր ծառայության բաժանորդների համար: Ակցիայի շրջանակում ծառայությանը միանալու դեպքում բաժանորդները կստանան անվճար պլանշետ:

«Երկվորյակներ+» ծառայությունը հնարավորություն է տալիս միացնել անսահմանափակ ինտերնետ տանը եւ բջջային հեռախոսին: Բջջային ինտերենտի արագությունը մինչեւ 1024 Կբ/վրկ է, իսկ տան ինտերնետի արագությունը` մինչեւ 35 Մբ/վրկ Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու եւ մինչեւ 10 Մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում:

Ծառայության ամսական բաժանորդային վարձը 9900 դրամ է:

«Միանալով «Երկվորյակներ+» ծառայությանը` մեր հաճախորդները կստանան արագ եւ անսահմանափակ ինտերնետ բջջային հեռախոսի համար, եւ ավելի արագ ու անսահմանափակ ինտերնետ` տանը: Նրանք այլեւս ստիպված չեն լինի մտածել տարբեր սակագնային փաթեթների եւ վճարման հաշիվների մասին, իսկ պլանշետի տրամադրման ակցիան Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնում է ոչ միայն պարզ եւ հարմար, այլ նաեւ հաճելի»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Երկվորյակներ+» ծառայությանը միանալու դեպքում հաճախորդը կնքում է ծառայությունից օգտվելու պայմանագիր 18 ամիս ժամկետով: Մինչեւ նշված ժամկետը պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը պետք է վճարի պլանշետի արժեքը 49900 դրամի չափով: Պայմանագիրը 18 ամսից հետո խզելու դեպքում բաժանորդը վերադարձնում է պլանշետն աշխատող եւ ամբողջական վիճակում կամ այն գնում է 1200 դրամով: Հաճախորդի բջջային հեռախոսահամարը պետք է միացված լինի հետվճարային հաշվարկային համակարգին: