10:04 | 11.08.15 | Նորություններ | exclusive 3451

Հայկական Sphere-ը՝ լոկալ սոցիալական ցանց

Sphere մոբայլ հավելվածը, որը մոտակայքում գտնվող մարդկանց օգնությամբ միջավայրում կողմնորոշվելու, ինչպես նաեւ հուզող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն է տալիս, վերածվել է լոկալ սոցիալական ցանցի:

Itel.am-ին այս մասին ասել է Sphere-ի համահիմնադիր Դավիթ Խաչատրյանը:

Նրա խոսքով, հավելվածում նախկինում առկա բաժինները վերացվելեն, եւ մարդիկ այսուհետ կարող են շփվել ցանկացած թեմայով (օրինակ՝ ֆրանսերեն սովորել, գնալ ֆուտբոլ նայելու կամ ձկնորսության):

«Սա լավ հնարավորություն է նույն հետաքրքրություններ ունեցող ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու համար: Օրինակ, հավելվածի շնորհիվ արդեն զույգեր են ստեղծվել, որոնցից մեկը պատրաստվում է ամուսնանալ»,-նշել է Դավիթ Խաչատրյանը:

Նոր Sphere-ում կարելի է նաեւ գնահատել գրառումները, որոնցից ամենաբարձր գնահատվածները կհայտնվեն Top բաժնում:

Հիշեցնենք, որ Sphere-ը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում: