12:08 | 10.08.15 | Նորություններ | 3581
Beeline-ը հայտարարել է իրավաբանական անձանց համար օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայության երկու նոր սակագնային փաթեթների գործարկման մասին:
Օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայության շրջանակում կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված են 10 մբ/վրկ եւ 35 մբ/վրկ արագությամբ սակագնային փաթեթներ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 12 000 դրամ եւ 24 000 դրամ:
«Օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) ինտերնետի աշխարհագրության ընդլայնմանը զուգահեռ մենք շարունակում ենք ներկայացնել նոր պարզ եւ հարմար սակագնային փաթեթներ մեր բաժանորդների համար: «Beeline Ինտերնետ» ծառայության շրջանակում առաջարկվող երկու նոր առաջարկները մեր կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետի ծառայություններից մատչելի սակագներով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Hi-Line ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդները պայմանագիրը վերակնքելու դեպքում կարող են միանալ «Beeline Ինտերնետ» սակագնային փաթեթներին առանց վերահաշվարկի: 13 ամիս ժամկետով պայմանագիր ստորագրելու դեպքում «Beeline Ինտերնետ» ծառայության բաժանորդներին տրամադրվում է Wi-Fi սարք:
Նշենք, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների, ինչպես նաեւ Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Ավան եւ Շենգավիթ թաղամասերի բնակիչներին: Beeline-ն ակտիվորեն շարունակում է ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:
Beeline-ի ծառայությունների եւ «Beeline Ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում կամ զանգահարելով 100 եւ 8070 հեռախոսահամարներին։