11:21 | 25.04.15 | Նորություններ | 4866

Shadowmatic-ը՝ արդեն նաեւ հայերեն

Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղն այսուհետ հասանելի է նաեւ հայերենով:

Ինչպես Itel.am-ին ասել է Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը, հայերեն տարբերակի տառատեսակը մշակվել է Triada Studio-ի կողմից եւ առաջին անգամ է օգտագործվում: Մինչ այդ խաղը թողարկվել էր 12 լեզուներով:

Խաղի թարմացված տարբերակի նորամուծություններից են նաեւ iCloud-ի միջոցով խաղի ընթացքի սինխրոնիզացիան, ստվերի/ուրվագծի ճանաչման բարելավումը եւ այլն:

Shadowmatic-ը թողարկվել է ս.թ. հունվարին՝ հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերության կողմից:
Հայտնվելով բոլոր երկրների App Store-ի Editor's Choice բաժնում, այն Apple-ի կողմից ճանաչվել է որպես հունվարի լավագույն խաղ:

Խաղի ընթացքում խաղացողները պետք է գտնեն ստվերներում թաքնված ուրվագծերը: Խաղացողը պտտում է թվացյալ վերացական եռաչափ առարկաներ` այնպես անելով, որ դրանց ստվերները շրջապատող միջավայրին համապատասխան ծանոթ ուրվագծեր կազմեն:

Մեդիամաքսի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարող եք ընթերցել այստեղ: