14:51 | 22.04.15 | Նորություններ | 4329

Beeline գրասենյակների աշխատանքային գրաֆիկը՝ ապրիլի 23-26-ին

Beeline-ը բաժանորդներին տեղեկացնում է ապրիլի 23-26-ը վաճառքի եւ սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկի մասին:

Ապրիլի 23-ին Երեւանում եւ մարզերում գտնվող բոլոր Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային գրաֆիկով: Ապիլի 24-ին Երեւանում ժամը 14:00-ից մինչեւ 22:00-ը կաշխատեն Ամիրյան 3 եւ Հյուսիսային պողոտա 4 հասցեներում գտնվող Beeline գրասենյակները:

Մարզերում ժամը 12:00-ից մինչեւ 18:00-ը կաշխատեն Գորկու 65 հասցեում գտնվող Գյումրի 1 գրասենյակը եւ Տիգրան Մեծ 59 հասցեում գտնվող Վանաձոր 1 գրասենյակը:

«Beeline-ը մշտապես ձգտում է գտնվել բաժանորդների կողքին` ապահովելով առավելագույն հարմարավետություն մեր պարզ եւ հարմար ծառայություններից օգտվելիս: Մենք ոչ միայն աշխատում ենք ամբողջ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող այս օրերին մեր հաճախորդներին որակյալ եւ անխափան կապ ապահովելու ուղղությամբ, այլ նաեւ հոգ ենք տանում սպասարկման հասանելիության մասին Երեւանում եւ մարզերում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ապրիլի 25-ին եւ 26-ին Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակները կաշխատեն սովորական աշխատանքային գրաֆիկով: