16:27 | 26.12.14 | Նորություններ | 3830

Beeline-ն իրականացրել է «Նագաշյան մանուկների տան» սաների ամանորյա ցանկությունները

Beeline-ի նախաձեռնությամբ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվել է «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառումը։

Այն սեփական միջոցներով կազմակերպել են Beeline-ի աշխատակիցները՝ ի դեմս Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի: Նրանք իրականացրել են նաեւ երեխաների այս տարվա ցանկությունը՝ հնարավորություն ընձեռելով տոնական հանգիստն անցկացնել Ծաղկաձորում։

«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին՝ մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգևել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն և վառ զգացողություն։ Այս երեխաների ամենամեծ ցանկությունն այն էր, որ նրանք իրենց  տոնական հանգիստն անցկացնեին Ծաղկաձորում, և մենք, մեր աշխատակիցների հետ համատեղ իրականություն դարձրեցինք նրանց վաղեմի երազանքը և պարգևեցինք երեխաներին հույս և հավատ, մարդկային հոգատարություն և բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արդեն երրորդ տարին է, ինչ Beeline-ը մեզ աջակցում է ամանորյա միջոցառման իրականացման գործում»,- ասել է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:

Beeline-ի աջակցության շնորհիվ 2012թ-ից մինչ այսօր կենտրոնի սաներն օգտվում են Hi-Line ինտերնետից: Իրականացվել են նաեւ բարեկարգման աշխատանքներ: