15:50 | 26.12.14 | Նորություններ | 1098

    344 գյուղական համայնքներ ապահովվել են wi-fi կապով

    Հայաստանի գյուղական բնակավայրերում ինտերնետի հասանելիության ապահովման նպատակով հեռավոր, սահմանամերձ եւ բարձր լեռնային մինչեւ 1000 բնակիչ ունեցող շուրջ 344 գյուղական համայնքներում իրականացվել է անլար ինտերնետ սարքավորումների` wi-fi-ի տեղադրման ծրագիր:

    Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

    Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ նախագիծը կյանքի է կոչվել եւ մասն է կազմում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրոնային հասարակություն եւ մրցունակության համար նորարարությունների ծրագրին»:

    «Wi-fi սարքավորումները ներկրել է «Հարմոնիա» ընկերությունը: Դրանք աշխատում են 3G հիմքով: Նախագծի իրականացման համար օպերատորների միջեւ մրցույթ չի հայտարարվել: Համայնքներում փորձարկվել են բջջային օպերատորների 3G  քարտերը, եւ յուրաքանչյուր համայնքում ընտրվել են տվյալ տարածքում լավագույն ծածկույթ ապահովող օպերատորները»,-ասել է Ժենյա Ազիզյանը: