13:04 | 26.12.14 | Նորություններ | 3834

Dasaran.am-ի աջակցությամբ դասասենյակ է վերանորոգվել

Dasaran.am կրթական ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկը:

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել վերանորոգված դասասենյակի բացման արարողությունը:

Միջոցառման ավարտին Dasaran.am-ը մասնակից աշակերտներին պարգեւատրել է խրախուսական նվերներով եւ հրավիրել նրանց Հայաստանի ազգային պատկերասրահ՝ մասնակիցը դառնալու ինտերակտիվ շրջայցի:

Դպրոցի սաները, իրենց հերթին, Dasaran.am-ի թիմին նվիրել են «Բարությունը կփրկի աշխարհը» խորագրով շնորհակալագիր:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով: