07:38 | 04.10.12 | Նորություններ | 3242

ԱրմենՏելը աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված համաժողովին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված երրորդ ազգային համաժողովի իրականացմանը,որն ընթանում է այսօր Երեւանում եւ կազմակերպվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից:

Այս տարի համաժողովի օրակարգը նվիրված է սոցիալական երկխոսությանը, տարածքային զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաև  գործատուների դերակատարման հարցերին  և ներկայացվում է “Սոցիալական երկխոսությունը և տարածքային զարգացման հիմնախնդիրները”,  “Միասին դեպի  տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորում” թեմաների շրջանակում: Համաժողովի ընթացքում քննարկվեցին  այնպիսի թեմաներ, ինչպիսիք են “Սոցիալական երկխոսության և արդյունաբերության զարգացման վիճակը ՀՀ-ում”, “Սոցիալական երկխոսության և տարածքային զարգացման համաչափությունը, “Սոցիալական համագործակցության դերը փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում, իսկ միջազգային կազմակերպությունները կիսվեցին իրենց սեփական փորձով, հայտնել են ընկերությունում:

“Միջազգային փորձն ապացուցում է, որ շարունակական համագործակցության պարագայում սոցիալական գործընկերության ինստիտուտը կարող է ծառայել որպես արդյունավետ գործիք երկիրի տնտեսական և սոցիալական զարգացումն ապահովելու գործընթացում: ԱրմենՏել ընկերությունը, որպես ազգային օպերատոր, ստանձնել է սոցիալական գործընկերոջ դեր ոչ միայն աշխատակիցների, այլ նաև պետության համար` գիտակցելով գործատուի կարևոր դերը տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորման հարցերում”,- նշել է ընկերության մարդկային ռեսուրսեների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:

Արդեն երրորդ տարին է, ինչ ԱրմենՏելը հանդիսանում է սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային համաժողովի գլխավոր հովանավոր: