07:00 | 04.10.12 | Նորություններ | 1717

Առաջարկվում է Հայաստանում ռոբոտաշինություն սովորեցնել դպրոցից

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը առաջարկ է պատրաստում կառավարությանը, ըստ որի Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում պետք է ստեղծվեն ռոբոտաշինական խմբակներ:

Այդ մասին այսօր ասել է միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս միությունը գերմանական Chronimet ընկերության հետ համատեղ դպրոցականների շրջանում ռոբոտաշինության զարգացման ծրագիր է իրականացնում, որը կօգնի հասկանալ, թե ինչ ձեւաչափով է այս ուղղությունը ներդրվելու համատարած: