Կարեն Վարդանյանն ու Գրիգոր Բարսեղյանը
06:59 | 04.10.12 | Նորություններ | 1318
Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) մոտ ապագայում կբացի իր ՏՏ-ակադեմիան, որի շրջանավարտները կստանան կորպորացիայի սերտիֆիկատված միջազգային մասնագետի կարգավիճակ:
Այս մասին այսօր ասել է Microsoft-Հայաստանի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Նա տեղեկացրել է, որ ակադեմիայում կկարողանան ուսանել ինչպես ՀՊՃՀ ուսանողները՝ համալսարանական ծրագրին զուգընթաց, այնպես էլ այլ համալսարանների ուսանողները եւ արդեն բարձրագույն կրթություն ստացած մասնագետները: Ակադեմիայում կգօրծի նաեւ Microsoft-ի հայաստանյան գիտահետազոտական (Research And Development) միավորը:
«Ակադեմիայի ծրագրերը կներկայացվեն վաղը մեկնարկող ԴիջիԹեք ցուցահանդեսում, այնպես որ հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին», - ասել է Գրիգոր Բարսեղյանը:
Նրա գնահատականներով, ակադեմիան կսկսի գործել 2013-ից: