09:33 | 09.01.12 | Նորություններ | 3630
Երեւան/Մեդիամաքս/. 2012-ի սկզբին GSA-ը (Global mobile Suppliers Association) հրապարակել է 4G/LTE ցանցերի շուկայի թարմացված տվյալները, որոնց համաձայն այսօր աշխարհում առկա են առեւտրային շահագործման կարգավիճակ ունեցող 49 ցանցեր:
LTE-ի 49 առեւտրային ցանցերը գործում են 29 երկրներում.
- Հայաստան;
- Ավստրալիա;
- Ավստրիա;
- Բահրեյն;
- Բելառուս;
- Բրազիլիա;
- Հունգարիա;
- Գերմանիա;
- Հոնկոնգ;
- Դանիա;
- Կանադա;
- Քուվեյթ;
- Լատվիա;
- Լիտվա;
- Նորվեգիա;
- Միացյալ Արաբական Էմիրություններ;
- Լեհաստան;
- Պուերտո Ռիկո;
- Սաուդյան Արաբիա;
- Սինգապուր;
- ԱՄՆ;
- Ուզբեկստան;
- Ուրուգվայ;
- Ֆիլիպիններ;
- Ֆինլանդիա;
- Շվեդիա;
- Էստոնիա;
- Հարավային Կորեա;
- Ճապոնիա;
2011-ի վերջում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց Երեւանի կենտրոնում 4G/LTE ցանցի առեւտրային գործարկման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել էր 4G/LTE ցանցի փորձարկումը 2010-ի դեկտեմբերին:
2011-ին աշխարհում առեւտրային շահագործման են հանձնվել 29 LTE ցանցեր` 14 անգամ ավելի, քան 2010-ին:
GSA-ի կանխատեսումներով, ս.թ. վերջում ավելի քան 50 երկրներում կգործեն 119 LTE առեւտրային ցանցեր: