11:26 | 30.12.11 | Նորություններ | 6372

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ առաջարկում է գնել iPod եւ iPad 2

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կառաջարկվեն Apple ընկերության iPad 2 եւ iPod սարքերը, ինչպես նաեւ մի շարք առաջատար արտադրողների (Toshiba, HP, Dell, IBM, Acer, Samsung) նեթբուքերի եւ նոութբուքերի լայն տեսականի:

    \"\"


    Սարքերը կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետեւյալ սպասարկման կենտրոններում.


    -    Երեւան, Ամիրյան 3
    -    Երեւան, Արգիշտիի 4/1 (միայն նեթբուքեր եւ նոութբուքեր)
    -    Երեւան, Հյուսիսային պողոտա 6
    -    Երեւան, Սայաթ-Նովայի 12
    -    Գյումրի, Հայ-թեք ակումբ / Սայաթ-Նովայի 9/9ա

    Սարքերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում տրամադրվում է հետերաշխիքային սպասարկման կտրոն:

    Համակարգիչները կարելի է գնել նաեւ ապառիկ, որի պայմանները հաստատվում են 1 աշխատանքային օրվա ընթացքում` 10-15 րոպեում, հաճախորդի վարկունակությունը ստուգելուց հետո: