18:24 | 29.12.11 | Նորություններ | 2614

    Ամանորյա լավագույն մաղթանքի մրցույթի հաղթողները մրցանակներ ստացան ԱրմենՏել-ից

    Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) պարգեւատրել է Ամանորյա լավագույն մաղթանքի մրցույթի հաղթողներին:

    Մրցույթն անց էր կացվում Facebook սոցիալական ցանցի «Beeline Armenia» էջում:
     
    Ընկերության բաժանորդներն ուղարկում էին իրենց ամանորյա շնորհավորանքով կամ բարեմաղթանքով SMS-հաղորդագրությունները 2012 համարին: Մասնակիցների հաղորդագրությունները գնահատում էր հատուկ ընտրված ժյուրին, իսկ մրցույթի հաղթողները  որոշվում էին «Like»-րով:

    Եզրափակիչ դուրս եկած տասներկու մասնակից «ԱրմենՏել» ընկերությունից ստացան 4GB flash-կուտակիչներ: «Beeline Armenia» էջի անդամների քվեարկության արդյունքում ընտրվեցին երկու հաղթող, ովքեր հավաքել էին ձայների միեւնույն քանակը: Գլխավոր մրցանակին արժանացան Ա. Գրիգորյանը եւ Լ. Պողոսյանը, ովքեր «ԱրմենՏել» ընկերությունից որպես նվեր ստացան Dell Inspiron 1012+3G նեթբուքերը:

    Մասնակիցների ամանորյա շնորհավորանքներին կարելի է ծանոթանալ Facebook սոցիալական ցանցի «Beeline Armenia» էջում  http://www.facebook.com/beeline.am.