18:29 | 29.12.11 | Նորություններ | 3331
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդառաջ է գնացել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ակնաբուժական կլինիկայում արմատական բարեփոխումներ կատարելու քաղաքապետարանի նախաձեռնությանը` հատկացնելով 50 միլիոն դրամ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել սոցիալական այն խմբերին, որոնք առավել կարիք ունեն ուշադրության: Հավատալով, որ բոլոր մարդիկ որակյալ բուժօգնություն ստանալու հավասար իրավունք ունեն, մեր ընկերությունը պատրաստակամորեն կանգնեց քաղաքապետարանի այս նախաձեռնության կողքին: Այս բուժհաստատությունը հիմնականում սպասարկում է թոշակառուների եւ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մեր հայրենակիցներին, եւ ուրախալի է, որ այժմ նրանք հնարավորություն ունեն հետազոտվել եւ բուժվել` արդիական սարքավորումների կիրառմամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, կլինիկայում առավել լիարժեք ու արդյունավետ են դարձնել հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը, անհրաժեշտ հետազոտություններն ու վիրահատությունները: Էական տեղաշարժ է արձանագրվել նաեւ բժշկական անձնակազմի գիտելիքների հարստացման ու բուժօգնության որակի բարձրացման ուղղությամբ: