17:59 | 30.06.11 | Նորություններ | 3607

Հերթական ԱրմԹեք համաժողովը Երեւանում կանցկացվի հոկտեմբերին

Երեւան: Մեդիամաքս: ԱրմԹեք Կոնգրես ամենամյա բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը Երեւանում այս տարի կանցկացվի հոկտեմբերի 10-ին եւ 11-ին:

Համաժողովի կազմակերպիչ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը այսօր տեղեկացրել է, որ համաժողովը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Սինոփսիս Արմենիա ընկերության եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ, իսկ համաժողովի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

“Համաժողովին ակնկալվում է Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների եւ մասնագետների լայն մասնակցություն, ինչը հնարավորություն կտա հայտնաբերել գործարար եւ ներդրումային նոր հնարավորություններ եւ նոր մասնագիտական կապեր”, - ասաց Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքերով, համաժողովում արտասահմանյան շուրջ 20 մասնակից ընկերությունների թվում կլինեն Թայվանը, Սինգապուրը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ռումինիան եւ Նիդերլանդները ներկայացնող ընկերություններ:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարեւորել է համաժողովի անցկացումը, նշելով հայերի առանձնահատուկ վերաբերմունքը գիտության եւ կրթության հանդեպ: “Որակյալ եւ մրցակցային աշխատուժ ունենալը տնտեսության զարգացման կարեւոր անկյունաքարերից է”, - ասել է Ռալֆ Յիրիկյանը: