11:45 | 30.06.11 | Նորություններ | 2167

    Samsung-ը կարող է նորացված Galaxy S II Plus թողարկել

    Երեւան/Մեդիամաքս/. Samsung-ը Galaxy S II սմարթֆոնի ավելի արդյունավետ տարբերակ է պատրաստում, որը Galaxy S II Plus անվանում կստանա:

    Ինչպես հաղորդում է 3Dnews.ru-ն, սարքը կաշխատի նույն SoC Exynos–ի հիման վրա երկմիջուկային պրոցեսորով, սակայն դրա տակտային հաճախականությունը կավելանա մինչեւ 1,4 Գհց:

    Ամենայն հավանականությամբ, այս քայլը կձեռնարկվի այն նկատառումով, որպեսզի նոր սմարթֆոնը մրցակից դառնա Apple iPhone 5-ին, որի գործարկման մասին, նախնական տվյալներով, կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին:

    Samsung Galaxy S II Plus-ը ֆիրմային TouchWiz ինտերֆեյսի ավելի նորացված տարբերակը կլինի,  որը կտեղադրվի ОС Android Gingerbread 2.3.4-ի վրայից: Android-ի այս տարբերակը իր մեջ ներառում է ձայնային եւ տեսաձայնային ապահովությամբ Google Talk: