16:42 | 30.06.11 | Նորություններ | 3716

Beeline-ը առաջարկում է զեղչ DELL Inspiron նեթբուքերի վրա` շարժական ինտերնետի “Drive” փաթեթին միանալու դեպքում

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքերի սեզոնային զեղչ` Beeline շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթին միանալու դեպքում:

Այն բաժանորդներն, ովքեր մինչև օգոստոսի 31-ը կկնքեն “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր` այն մեկ տարվա ընթացքում չխզելու պայմանով, հնարավորություն կունենան արտոնյալ ձեռք բերել DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքեր գներով:

Ակցիայի ժամանակահատվածում DELL Inspiron 1018 24W-ի գինը կկազմի 132000 դրամ, 179000 դրամի փոխարեն, իսկ DELL Inspiron 1018 48W` 135600 դրամ, 182000 դրամի փոխարեն: Հաճախորդը կարող է վճարել գումարը 12 ամսվա ընթացքում` հավասար չափերով:

“Երրորդ սերնդի ցանցի կատարելագործում, ծածկույթի գոտու ընդլայնում, վճարման հարմարավետ պայմաններով համակարգչային տեխնիկայի վաճառք, գների սեզոնային իջեցում` այս ամենը միտված է ինտերնետն ու ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնելուն բոլոր ցանկացողներին:  Beeline գրասենյակների յուրաքանչյուր այցելու կարող է գտնել այն, ինչ նրան անհրաժեշտ է, քանի որ այստեղ ներկայացված է նոութբուքերի և նեթբուքերի լայն ընտրություն, որոնք համապատասխանում են տարբեր պահանջներին` սիրողականից մինչև պրոֆեսիոնալ”, - ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Drive” սակագնային փաթեթից օգտվելու տարեկան պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: “Drive” սակագնային փաթեթում ամսավճարը կազմում է 6000 դրամ: Օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 Կբիտ/վրկ.