«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:39 | 01.04.11 | Նորություններ | 3624
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել է Beeline բջջային ցանցի բաժանորդների համար «Ինտերնետ բոլորի համար» ծառայության ավտոմատ ակտիվացման մասին:
«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունն ապահովում է հեռախոսի միջոցով մուտք ինտերնետ առանց լրացուցիչ կարգավորումների. բավարար է միայն հեռախոսում GRPS-ինտերնետի հետ աշխատելու ցանկացած հաշվառման գրառման/հասանելիության կետի (Access Point) առկայությունը: Գրառումը կարող է չպարունակել ոչ մի կարգավորում. «Ինտերնետ բոլորի համար» ծառայությանը միանալիս կարգավորումները սահմանվում են ավտոմատ կերպով: «Ինտերնետ բոլորի համար» ծառայությունից օգտվելիս տվյալների փոխանցման/ստացման արժեքը նվազեցվել է և համապատասխանեցվել բաժանորդի սակագնային պլանով նախատեսված GRPS-ինտերնետի արժեքին: Օրինակ, «Մերոնք» կամ «Շրջապատ» սակագնային փաթեթներում «Ինտերնետ բոլորի համար» ծառայության միջոցով փոխանցած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կկազմի 29 դրամ, իսկ «Ընկերներ» փաթեթում` 25 դրամ:
««Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը հաճախորդների համար առավելագույն հարմարավետության ապահովմանն ուղղված «ԱրմենՏել» ընկերության հերթական քայլն է: Այսուհետ, մեր հաճախորդները կարող են չմտածել ինտերնետի կարգավորումների կամ սակագների տարբերությունների մասին եւ օգտվել շարժական ինտերնետից ավելի մատչելի գնով», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր բաժանորդները կարող են օգտվել շարժական ինտերնետից առանց լրացուցիչ կարգավորումների, իսկ գործող բաժանորդների համար «Ինտերնետ բոլորի համար» ծառայությունն ավտոմատ կմիացվի ապրիլ ամսվա ընթացքում: Բաժանորդը կարող է ինքնուրույն միացնել ծառայությունը` հավաքելով *110*441# հրահանգը: Ծառայությունն ապաակտիվացնելու համար պետք է հավաքել *110*440#: