Երեւան/Մեդիամաքս/. Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը իր գլխամասային մասնաշենքում հյուրընկալել էր TV ideal դպրոցի սաներին:
Դպրոց-ստուդիայի սաների պատրաստած տեսանյութերը յուրաքանչյուր շաբաթ դիտում եւ քննարկում են մասնագետները: Հերթական թեմա էր հայտարարվել «Կապը եւ սպասարկումը»:
«Մրցույթի մասնակիցները աշխատանքների գերակշիռ մասը նվիրել են ոլորտում առաջատարի դիրք զբաղացնող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին` ցանկություն հայտնելով հանդիպել եւ կարծիքներ փոխանակել գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Մասնագիտական հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված հեղինակները խրախուսական նվերներ են ստացել այդ հանդիպման ընթացքում», - Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերությունում:
«Ձեզ հաջողվել է բացահայտել, որ ցանկացած ոլորտում զարգացման հիմնական գրավականը առողջ մրցակցությունն է: Նույնքան կարեւոր է գիտակցել նաեւ, որ այդ առաջընթացն ապահովողը` աշխատակիցը, ամենաթանկ կապիտալն է» ,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով