11:31 | 08.12.09 | Նորություններ | 3255

«ԱրմենՏել»-ը Ամասիա գյուղին շենք է նվիրաբերել մանկապատեզի եւ մշակույթի տան համար

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Ամասիայի գյուղապետարանին անհատույց երկհարկանի շենք եւ կից հողատարածք է տրամադրել:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից, այդ շենքում, որի մակերեսը շուրջ  750 քառակուսի մետր է, կբացվեն մանկապատեզ եւ մշակույթի տուն:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի պատճառով գյուղի միակ մանկապարտեզը քանդվել էր:

«Երկրաշարժից ի վեր անցած 21 տարիների ընթացքում մենք կարողացանք գյուղում վերականգնել բնականոն կյանքը, իսկ  «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ կստեղծվեն անհրաժեշտ նախապայմաններ հետագա զարգացման համար, քանի որ մանկապատեզը եւ մշակույթի տունը կարեւոր ենթակառուցվածքներ են գյուղի ապագայի համար: Բացի այդ, մշակույթի տանը կբացվի նաեւ համակարգչային դասարան, որն էլ կնպաստի երիտասարդների համակարգչային գիտելիքների բարձրացումը»,- նշեց Ամասիայի գյուղապետ Աղասի Ամիրյանը:

«Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը կնպաստի գյուղի սոցիալական եւ մշակութային բարեկեցությանը եւ հնարավորություն կընձեռի Ամասիայի բնակիչներին ավելի վստահ նայել վաղվա օրվան: Մենք հետագայում նույնպես կաջակցենք Հայաստանի բոլոր մարզերին հանուն երկրի պայծառ ապագայի»,- նշեց «ԱրմեՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: