11:10 | 04.12.09 | Նորություններ | 2500

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը իջեցրել է “Կլասիկ սոլո” փաթեթի սակագները

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հայտարարել է “Կլասիկ սոլո” կանխավճարային պլանի սակագների իջեցման մասին:

“Կլասիկ սոլո”-ի միացման վճարը 500 դրամ է, երաշխիքային կանխավճարը` 5000 դրամ: 

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ցանցում զանգերի 1 րոպեի արժեքը կազմում է 20 դրամ, դեպի ՀՀ բջջային այլ ցանցեր` 40 դրամ, դեպի Երեւանի ֆիքսված ցանցեր` 30 դրամ, մարզերի ֆիքսված ցանցեր` 35 դրամ:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ցանցում մեկ SMS հաղորդագրության արժեքը 10 դրամ է:

“Կլասիկ սոլո” սակագնային պլանի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ` զանգահարելով 111 անվճար հեռախոսահամարին: