12:28 | 17.11.23 | Նորություններ | 1543

Բացվել է B-On կենսատեխնոլոգիական լաբորատորիան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել իր ձեւաչափով եզակի Բի-Օն կենսատեխնոլոգիական լաբորատորիայի բացումը:

Այն հարթակ է ստեղծելու կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերի համար՝ նպաստելով նրանց նորարարական գաղափարների իրականացմանը եւ աշխարհը վերափոխող տեխնոլոգիաների զարգացմանը։

Բի-Օն-ի համատեղ աշխատանքի լաբորատոր տարածքներն հասանելի կլինեն ոլորտի գիտնականների, գիտահետազոտական խմբերի, ստարտափների, նորարար գաղափարներ ունեցող ասպիրանտների եւ երիտասարդ հետազոտողների համար՝ օգնելով նրանց հասնել իրենց գիտական արդյունքների առեւտրայնացմանը։

Բի-Օն-ը նախագծել եւ հիմնադրել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)` Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։

Լաբորատորիայի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։