18:04 | 16.11.23 | Նորություններ | 12460
Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է «UNLIM» սակագնային պլանի նաեւ հետվճարային տարբերակը։
Այն ինչպես եւ կանխավճարայինը, ներառում է անսահմանափակ ինտերնետ, 450 SMS ուղարկելու հնարավորություն եւ 450 րոպե՝ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա եւ ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար, իսկ ներառված րոպեները սպառելուց հետո՝ լրացուցիչ 10 000 ներցանցային րոպե: Հետվճարային տարբերակում բաժանորդը հնարավորություն ունի օգտվելու սակագնային պլանի ներառումներից եւ վճարում կատարելու հաջորդ ամիս։ Սակագնային պլանի ամսավճարը 4500 դրամ է։
Ընկերությունը մայիսին գործարկել էր «UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը կարճ ժամանակահատվածում դարձել է ամենասիրվածն ու պահանջվածն ընկերության ծառայությունների ցանկում։
««UNLIM»-ը նախատեսված է մեծ ծավալով ինտերնետ օգտագործողների համար, որոնք սիրում են ներբեռնել կամ վերբեռնել տեսանյութեր, օգտվում են տարբեր հավելվածներից, սոցիալական հարթակներից ու մեսինջերներից։ Այս սակագնային պլանի բաժանորդներն ամենից շատ օգտվում են, այսպես կոչված, «երջանկության սոցցանցից»՝ Instagram-ից, որտեղ շատ են տարածված reels-երը՝ կարճ, ժամանցային տեսանյութերը: Instagram-ին հաջորդում են YouTube-ը, Facebook-ը, TikTok-ը եւ Telegram-ը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:
«Այս առաջարկով մեր բաժանորդները այլեւս կարիք չունեն անընդհատ ստուգելու օգտագործած ինտերնետի ծավալը։ Թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային «UNLIM» սակագնային պլաններով նրանք կարող են առանց մտահոգվելու դիտել ֆիլմեր, ներբեռնել եւ վերբեռնել մեծածավալ տեսանյութեր, լսել երաժշտություն, ազատ օգտվել խաղային, ժամանցային, կրթական, մասնագիտական, ֆինանսական հավելվածներից, իրականացնել ուղիղ եթերներ եւ շատ ավելին», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Հետվճարային «UNLIM»-ին միանալու համար անհրաժեշտ է ընդամենը անձնագրով կամ նույնականացման քարտով այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն, որտեղ ընկերության աշխատակիցները սիրով կօգնեն անցում կատարել «UNLIM» սակագնային պլանին, նույնիսկ եթե դուք այլ օպերատորի բաժանորդ եք։
Ի դեպ, հետվճարային «Y», «Viva 2700», «Viva 3500» սակագնային պլանների բաժանորդները կարող են անցում կատարել «UNLIM» հետվճարային սակագնային պլանին առանց սպասարկման կենտրոն այցելելու, «Արագ» ծառայության միջոցով, պարզապես ուղարկելով *198*4500# հրահանգը։ Անցումը իրականացվում է ընթացիկ ամսվա վերջին օրը:
Հետվճարային բաժանորդները փաթեթի հիմնական խոսելաժամանակը սպառելուց հետո կարող են ակտիվացնել «+300 րոպե» խոսելաժամանակ տրամադրող փաթեթը «My Viva-MTS» հավելվածի միջոցով կամ հավաքելով *303*2# հրահանգը։ Ակտիվացման գինը 500 դրամ է:
Ներբեռնեք «My Viva-MTS» հավելվածը «Play Store»-ում / «App Store»-ում։