14:21 | 16.08.23 | Նորություններ | 14086

Ucom-ի առցանց խանութում uDays զեղչեր են

 Օգոստոսի 16-ից 18-ը «Յուքոմ» ընկերության առցանց խանութում գործում է uDays հատուկ առաջարկը, որի շրջանակում մի շարք աքսեսուարներ հնարավոր է ձեռք բերել 15%, նշված սմարթֆոնները՝ 30%, իսկ Sony Play Station 5 խաղային համակարգը՝ 42% զեղչով։

Մասնավորապես, 46 մմ տրամագծով 4-րդ սերնդի դասական Samsung Galaxy խելացի ժամացույցը հնարավոր է ձեռք բերել 128 265 դրամով՝ 150 900 դրամի փոխարեն, իսկ առցանց ապառիկ ձեւակերպելու դեպքում՝ ամսական սկսած 2670 դրամից։ Xiaomi Mi - Mop 2 Lite (MJSTL) ռոբոտ-փոշեկուլը հասանելի է 93 415 դրամով, իսկ առցանց ապառիկի դեպքում՝ ամսական սկսած ընդամենը 1950 դրամից։ Հինգ տարբեր գույնով ներկայացված Fujifilm Instax Mini 12 ակնթարթային ֆոտոխցիկն առցանց խանութից կարելի է ձեռք բերել 47 175 դրամով կամ առցանց ապառիկ ձեւակերպելու պարագայում՝ ամսական սկսած ընդամենը 980 դրամից։

«Ucom-ի առցանց խանութում ներկայացված են հայտնի բրենդերի անլար ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցեր, Wi-Fi սարքեր, պլանշետներ ու սմարթֆոններ, որոնք հրաշալի նվեր կարող են հանդիսանալ ոչ միայն ձեր մտերիմների, այլեւ՝ հենց ձեզ համար։ Տեխնոլոգիական նվերը կարող է իսկական օգնական դառնալ ոչ միայն կենցաղում, այլեւ միջոց հանդիսանալ՝ մտերիմների հետ այդքան կարեւոր կապը պահելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշվում է, որ ապառիկ գնման դեպքում նույնպես կգործեն հատուկ զեղչեր: