11:15 | 11.08.23 | Նորություններ | 3295

Virgin Galactic-ը 3 զբոսաշրջիկով ենթաօրբիտալ թռիչք է իրականացրել

Virgin Galactic-ն իրականացրել է առաջին ենթաօրբիտալ թռիչքը՝ ինքնաթիռում երեք զբոսաշրջիկով։

Ռիչարդ Բրենսոնի տիեզերական ընկերությունը հաջողությամբ հասցրել է երեք զբոսաշրջիկի տիեզերքի եզրին եւ վերադարձրել երկիր: Մեկնարկը հեռարձակվել է YouTube-ով։

Ինքնաթիռում եղել է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 80-ամյա բրիտանացի Ջոն Գուդվինը. նա դարձել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց քաղաքացին, ով եղել է տիեզերքում, գրում է Daily Mail-ը։

Բացի նրանից, անձնակազմի կազմում եղել են Կեյշա Շահաֆը եւ նրա դուստրը՝ Անաստասիա Մայերսը Անտիգուայից եւ Բարբուդայից, ովքեր շահել են բարեգործական վիճակախաղով թռչելու իրավունք։

Սա ընկերության երկրորդ կոմերցիոն թռիչքն է, առաջինը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին։