15:09 | 10.08.23 | Նորություններ | 3214

WhatsApp-ը ներկայացրել է նոր գործառույթ

WhatsApp-ը ներկայացրել է տեսազանգերի ժամանակ էկրանը կիսելու հնարավորությունը՝ Zoom-ի, Google Meet-ի եւ Microsoft Teams-ի նման:

Նոր գործառույթը կարող է օգտագործվել աշխատանքային փաստաթղթերով, լուսանկարներով կիսվելու համար, ընկերների հետ առցանց գնումներ կատարելիս եւ այլն:

Նոր գործառույթն արդեն սկսել է հայտնվել WhatsApp-ում Android-ի, iOS-ի եւ Windows-ի համար։ Այն մեսենջերի բոլոր օգտատերերին հասանելի կդառնա առաջիկա ամիսների ընթացքում։

Բացի էկրանի փոխանակումից, մեսենջերն ավելացրել է նաեւ հորիզոնական ինտերֆեյս բջջային սարքերից տեսազանգերի համար:

photo © WhatsApp