13:25 | 20.05.22 | Նորություններ | 2411

    BigStory VC-ն $200 000 ներդրում է կատարել BlueQubit-ում

    BigStory VC վենչուրային հիմնադրամը $200 000-ի ներդրում է կատարել BlueQubit ընկերությունում, որը քվանտային համակարգիչների համար ունիվերսալ ծրագրային գրադարան է ստեղծում։

    Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲիգՍթորիի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։  

    «Հրանտ Ղարիբյանը և Հայկ Տեփանյանը հիմնարդել են BlueQubit ընկերությունը և աշխատում են քվանտային համակարգիչների համար ունիվերսալ ծրագրային գրադարան ստեղծելու ուղղությամբ:

    Քվանտային համակարգիչների ինդուստրիայի ծավալն ներկայիս տարեկան $500 միլիոնից հասնելու է $8 միլիարդի 2027թ.-ին»,- գրել է նա։

    ԲիգՍթորին արդեն իսկ ներդրումներ է կատարել ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill ստարտափներում։

    Հիշեցնենք, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։