11:13 | 26.04.22 | Նորություններ | 2116

BigStory VC-ն $250 000 ներդրում է կատարել Zoomerang-ում

BigStory VC վենչուրային ֆոնդը կատարել է իր երրորդ $250 000 ներդրումը Zoomerang ստարտափում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԲիգՍթորիի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։  

Հայաստանում ստղծված Zoomerang հավելվածով հնարավոր է նկարել թրենդային հոլովակներ՝ օգտագործելով նախընտրած երաժշտություն ու էֆեկտներ: Հոլովակը կարող եք նկարահանել միանգամից, կամ մասերով, կարող եք ընտրել կադրերի ցուցադրման մի քանի արագություններ, ավելացնել տեքստեր, GIF-եր, իսկ վերջում պահել հոլովակը հեռախոսի մեջ կամ կիսվել ընկերների հետ անմիջապես հավելվածի օգնությամբ։

«Zoomerang-ի Դավիթին ճանաչում եմ 2016թ.-ից, երբ մերժեց միանալ մեր առաջին ստարտափին՝ պատճառաբանելով, որ աշխատում է սեփական հավելվածի վրա: Երկու տարի անց իր համահիմնադիրների հետ ստեղծած հավելվածը արդեն ուներ տասնյակ միլիոնավոր ներբեռնումներ և Tiktok-ի համար վիդեոներ պատրաստելու լավագույն գործիքներից է»,- գրել է Արտավազդ Միասյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։