11:48 | 25.04.22 | Նորություններ | 1484

Երևանում կանցկացնվի EMERGE միջազգային համաժողովը

Հունիսի 1-2-ին Երևանում կանցկացվի EMERGE տենոլոգիաների և ստարտափների միջազգային համաժողովը։

Միջոցառման ընթացքում ստարտափները կարող են մասնակցել EMERGE CHALLENGE-ին ու ստանալ 250 հազար դոլարի ներդրում Vibranium VC-ից և մրցանակներ Amazon Web Service-ից։

EMERGE 2022-ի խոսնակների թվում են Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը, PicsArt-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր գործընկեր Միքայել Վարդանյանը, Polixis-ի հիմնադիր Գագիկ Սարգսյանը և այլք։

Այս տարվա ներդրող կազմակերպություններն են Speedinvest-ը, Runa Capital-ը, ներդրողների պատվիրակությունը Չեխիայից (Presto Ventures, Depo Ventures), Startups աքսելերատորներ Wise Guys-ը, Rockstart-ը և150-ից ավելի այլ ներդրողներ:

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 28-ն է։ Մասնակցությունը վճարովի է, տոմսեր ձեռք բերել հնարավոր է այստեղ։

Նշենք, որ նախորդ երկու տարիներին կոնֆերանսն անցկացվում էր առցանց ձևաչափով։ 2021-ին ստարտափները ներգրավել են ավելի քան 5 միլիոն եվրոյի ներդրումներ։
Համաժողովի վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում։