18:01 | 22.04.22 | Նորություններ | 1785

Կընդլայնվի ՏՏ ընկերություններին պետական աջակցության տրամադրման շրջանակը

Հայաստանում կընդլայնվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։

Նախատեսվում է ներառել ՏՏ ոլորտում տնտեսական գործունեության նոր տեսակներ՝ էլեկտրոնային բաղադրամասերի, համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի արտադրություն, համակարգչային ծրագրերի հրատարակություն խմբերը:

Միաժամանակ առաջարկվում է մեղմացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված աշխատողների քանակին վերաբերող պահանջը՝ 50-ը դարձնելով 10: