17:07 | 22.04.22 | Նորություններ | 2872
Ապրիլի 22-ը Երկրի օրն է։ Այս առիթով ամբողջ օրվա ընթացքում Google-ի որոնման համակարգի էջում ցուցադրվում է GIF, որը ցույց է տալիս բնության փոփոխությունները մոլորակի տարբեր հատվածներում՝ Կիլիմանջարո լեռից մինչև Մեծ արգելախութ։
Արբանյակից արված փոփոխվող պատկերների հավաքածուն ցույց է տալիս մարդու ազդեցությունը Երկրի վրա:
Առաջարկվող պատկերներ.
• Էլենդում անտառահատումների արդյունքը,
• Սառմերսուկում սառցադաշտերի հալեցում 2000-2020թթ․,
• Կիլիմանջարո լեռան սառցադաշտերի հալեցումը 1986-2020թթ․,
• Կորալների գունաթափումը Մեծ արգելախութի վրա և այլն:
Նախկինում բնապահպան ակտիվիստներն օգտագործում էին 10 տարվա մարտահրավերը՝ ցույց տալու համար, թե որքան արագ են հալվում մեր մոլորակի սառցադաշտերը: