16:22 | 07.04.22 | Նորություններ | 1843

BigStory VC-ն $250 000 ներդրում է արել Mythrill ստարտափում

BigStory VC վենչուրային ֆոնդը կատարել է իր առաջին $250000 ներդրումը Mythrill ստարտափում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԲիգՍթորիի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։  

Mythrill-ը օրիգինալ գիտաֆանտաստիկ պատմվածքների բջջային հավելված է, որտեղ սերիականացված պատմությունները համալրված են կերպարների նկարազարդումներով։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափների մեջ։