Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատար NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
«Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռեւ Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը։
1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան»,- գրել է Արշակյանը:
Նշենք, որ NVIDIA-ն, որն արտադրում է գրաֆիկական քարտեր և պրոցեսորներ, հիմնադրվել է 1993թ․-ին Կալիֆորնիայում։ Շուկայում հայտնի է GeForce, nForce, Quadro, Tesla, ION և Tegra արտադրանքներով։