11:38 | 07.04.22 | Նորություններ | 2458

Podcastle-ը հավակնում է միանգամից երեք Webby Awards մրցանակի

Հայ հիմնադիրներ ունեցող Podcastle-ը, որը AI տեխնոլոգիաների միջոցով թույլ է տալիս իրականացնել պրոֆեսիոնալ մակարդակի փոդքասթներ և ձայնային այլ նախագծեր, առաջադրվել է հեղինակավոր Webby Awards մրցանակի միանգամից 3 անվանակարգում․

•    Ստեղծագործական արտադրության լավագույն ծրագրակազմ (Best Creative Production Software)
•    Արհեստական բանականության և Մեքենայական ուսուցման լավագույն կիրառություն (Best use of AI & ML)
•    Լավագույն ինտերֆեյս (Best User Interface)

Քվեարակությանը կարող եք մասնակցել այստեղ։

Արտավազդ Երիցյանի ստեղծած Podcastle-ը նախորդ տարի ներգրավեց $7 մլն ներդրում։ Մեկ տարուց քիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի այն ունենա 200 հազարից ավել օգտատեր և երկու շրջափուլով ներգրավի մոտ 9 մլն դոլար։