Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Արտո Երիցյանը
12:35 | 01.11.21 | Նորություններ | 26335
Krisp ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանն այսօր հայտնել է BigStory VC վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին:
Նա տեղեկացրել է, BigStory VC-ի մյուս հիմնադիրներն են Krisp-ի համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանի եւ Podcastle AI-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտո Երիցյանը:
«BigStory VC-ն նախատեսում է 2 տարվա ընթացքում $10 մլն ներդնել մոտ 24 հայկական ստարտափների մեջ։ Նախատեսում ենք վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված մեր փորձով, գիտելիքով եւ կապերով օգնել հայկական նոր ստարտափներին եւ նրանց աճն արագացնել», - ասել է Դավիթ Բաղդասարյանը:
«Հաջորդ 10 տարում Հայաստանում ստարտափների բում է սպասվում: BigStory-ն, համագործակցելով այլ հայկական վենչուրային հիմնադրամնների հետ, ստարտափներին հնարավորություն կտա ավելի մեծ ռաունդներ փակել հենց Հայաստանում։ Շնորհակալ ենք ֆոնդի համար գումար ներդրած մեր ընկերներին», - նշել է Դավիթ Բաղդասարյանը: