Դենա Բերգը եւ Ստեփան Ասլանյանը
12:03 | 01.11.21 | Նորություններ | 2714
Hexact տեխնոլոգիական ընկերությունը «Google Cloud»-ի օգտագործման պարտավորության եռամյա պայմանագիր է կնքել «SADA»-ի հետ։
«Hexact»-ը նաեւ միացել է «Google Cloud Build» եւ «Google Cloud Partner» ծրագրերին։
Oգտագործելով «Google Cloud» հարթակը (GCP), «Hexact»-ը կշարունակի իր հիմնական՝ «Hexomatic», «Hexometer», «Hexowatch» պրոդուկտների հետագա զարգացումը եւ կմեծացնի հզորությունները՝ 2021թ. 4-րդ եռամսյակում սպասվող հաճախորդների պահանջարկի ապահովման համար։
«SADA»-ի եւ «Google Cloud»-ի փորձագետները կօգնեն հզորացնել «Hexact»-ի թիմը՝ տեխնիկական խորհրդատվությունների միջոցով։
«Մեր նպատակն է հնարավորություն տալ «Hexact»-ին՝ «Google Cloud»-ի միջոցով իրենց հաճախորդների համար ավելի արագ եւ ավելի հուսալի կերպով մշակելու հավելյալ գործառույթներ»,- նշել է «SADA»-ի գլխավոր գործառնական տնօրեն Դենա Բերգը։
«Hexact»-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը նշել է.
«Կայքերի մոնիտորինգի եւ աշխատանքի ավտոմատացման մեր հարթակներն օրական 60 միլիոն առաջադրանք են մշակում՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով աշխարհում ավելի քան 27 000 հաճախորդների համար։ Մենք պատրաստվում ենք ավելի շատ բիզնեսների աջակցել եւ «SADA»-ի ու «Google Cloud»-ի օգնությամբ մեծացնելու մեր ավտոմատացման շարժումը, որից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ չեն պահանջվում»: