10:44 | 20.05.22 | Նորություններ | 2259
Երեւանի պետական համալսարանի «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը երկրորդն է ամենապահջվածների ցանկում:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը ներկայացրել է բուհերի 5 ամենապահանջված մասնագիտությունները, որոնց համար առավել շատ դիմում-հայտ է ներկայացվել.
1. Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ»
2. ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա»
3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում»
4. ԵՊՀ-ի «Իրավագիտություն»
5. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»:
2022 թվականի բուհ ընդունվելու դիմում-հայտ է ներկայացրել
13 573 դիմորդ:
Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429: