12:41 | 11.05.21 | Նորություններ | 1824

Telegram-ը ներկայացրել է խմբային վիդեոհեռարձակումների գործառույթը

Telegram-ն iOS սարքերի համար նախատեսված բետա տարբերակում ներդրել է խմբային վիդեոզանգերի եւ վիդեոհեռարձակումների գործառույթ:

Հեռարձակման ընթացքում օգտատերը կարող է նաեւ զանգին մասնակցող մյուս օգտատերերին ցուցադրել իր սմարթֆոնի էկրանը:  

Առաջիկայում գործառույթը հասանելի կդառնա նաեւ Android օգտատերերի համար:
Հիշեցնենք, որ փետրվարին Telegram-ը ներկայացրեց հերթական թարմացումը, որն աչքի է ընկնում մի շարք նոր հնարավորություններով:


Մեսենջերում ձայնային չատի հնարավորությունն արդեն հասանելի է անսահմանափակ թվով մասնակիցների համար: Այդպիսի խմբերում գրելու իրավունք ունեն միայն ադմինիստրատորները, իսկ օգտատերերը կարող են հաղորդակցվել ձայնային հաղորդագրությունների միջոցով: