11:23 | 11.05.21 | Նորություններ | 954

Huawei-ը, Changan Automobile Group-ը եւ CATL-ը էլեկտրոմոբիլի համատեղ մշակմամբ են զբաղվում

Huawei-ը, Changan Automobile Group-ը եւ մարտկոցների չինական արտադրող CATL-ը համատեղ աշխատում են խելացի էլեկտրական մեքենայի արտադրության ուղղությամբ:

Մեքենան հանրությանը կներկայացվի առաջիկայում:

Huawei Analyst Global Summit 2021 համաժողովի ընթացքում Huawei-ը հայտարարել էր, որ ծրագրում է ստեղծել ենթաբրենդներ եւ արդեն համագործակցում է ավտոմոբիլների արտադրությամբ զբաղվող BAIC BluePark, Changan Automobile եւ Guangzhou Automobile Group ընկերությունների հետ:


Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ նախատեսում է այս տարի $1 մլրդ ներդնել՝ էլեկտրոմոբիլների եւ անօդաչու սարքերի համար տեխնոլոգիական հետազոտություններում եւ մշակումներում: