16:26 | 10.05.21 | Նորություններ | 937

«Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական եւ գիտահեն պետություն» ֆորումն ընդունում է մասնակցության հայտեր

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մայիսի 15-16-ը Դիլիջանում կազմակերպում է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական եւ գիտահեն պետություն» ֆորումը։

Ֆորումին կմասնակցեն առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաեւ պետական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ։

Նպատակն է COVID-19-ի եւ պատերազմի արդյունքում Հայաստանում առաջացած ճգնաժամի հետեւանքները առաջատար տեխնոլոգիաների ոլորտի փորձի եւ ներուժի միջոցով վերացնելու կենսական կարեւորությունը գնահատելը:

Ֆորումի օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ: Մասնակցության պայմանները եւ գրանցման հայտը հասանելի են այստեղ: