11:43 | 10.05.21 | Նորություններ | 1384

Clubhouse-ի Android տարբերակն արդեն հասանելի է ԱՄՆ-ում

Clubhouse «ձայնային» սոցիալական ցանցը գործարկել է Android հավելվածը՝ ԱՄՆ-ում գտնվող օգտատերերի համար:

Ընկերությունում հայտարարել են, որ հավելվածը մայիսի 9-ից հասանելի է ամերիկացի օգտատերերի համար: Առաջիկա շաբաթներին այն հասանելի կդառնա ամբողջ աշխարհում:

Այլ երկրների օգտատերերը կարող են նախապես գրանցվել Clubhouse-ի էջում՝ Google Play-ում. նրանք կստանան ծանուցում այն ժամանակ, երբ հավելվածը հասանելի դառնա իրենց տարածքում:


Հիշեցնենք, որ Android հավելվածի մշակման մասին Clubhouse-ը հայտնել էր այս տարվա հունվարին: