17:29 | 07.05.21 | Նորություններ | 1376
Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի եւ սպասարկման նոր սրահը։ Ընկերությունն այսուհետ իր ծառայությունները կմատուցի եւ բաժանորդներին կսպասարկի Բագրատունյաց հրապարակ, 8 շենք, 2/1 հասցեում։
Վաճառքի եւ սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բաժանորդներին ստանալ բարձրակարգ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։
Ընկերության վաճառքի եւ սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը եւ Գյումրիի քաղաքապետ Հայկ Սուլթանյանը։
«Գյումրին մեր ընկերության համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Գյումրին այն առաջին քաղաքներից է, որտեղ մեր ընկերությունը դեռ 2012 թվականից սկսել է ծառայություններ մատուցել, եւ մեզ համար շատ կարեւոր է Գյումրիի մեր բաժանորդների սպասարկումը դարձնել առավել հարմարավետ։ Նոր սրահը նույն ջերմությամբ եւ պատրաստակամությամբ կընդունի ցանկացած հաճախորդի՝ տրամադրելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ բարձրակարգ սպասարկում»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Շատ կարեւոր է, որ մեր բնակչության համար հասանելի լինեն նորարարական տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցության բարձրորակ ծառայությունները։ Ռոստելեկոմը դա կարող է լիարժեք ապահովել։ Մենք ուրախ ենք այս գրասենյակի բացման կապակցությամբ եւ հուսով, որ այս գրասենյակը կնպաստի նաեւ մեր հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,- նշեց Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը։
Ընկերությունը, նոր ՎՍՍ-ի բացման կապակցությամբ, պատրաստել էր նաեւ անակնկալ գյումրեցիների համար։ Բոլոր նրանք, ովքեր մայիսի 6-8-ը ներառյալ կբաժանորդագրվեն ընկերության ծառայություններին նորաբաց ՎՍՍ-ում, ծառայությունների մատուցման առաջին 2 ամիսը կստանան ԿԵՍ ԳՆՈՎ եւ իհարկե անակնկալ նվեր՝ ընկերության կողմից։
Վաճառքի եւ սպասարկման սրահը բաց է երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00 - 19:00 եւ շաբաթ օրը՝ 10:00 - 15:00։